ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Կորուստներից վախենում են

Կորուստներից վախենում են
16.12.2014 | 00:24

Փոխարժեքի անկանխատեսելի վայրիվերումներն իսկական քաոս են ստեղծել հատկապես ներմուծմամբ զբաղվող գործարարների շրջանում: Այս օրերին նրանք իրենց ապրանքը պահեստավորում են, քանի որ վաճառքի դեպքում կորուստներ ունենալու վախը մեծ է: «Մի օրվա մեջ երեք անգամ գին ենք փոխում»,- հայտարարում են նրանք ու պնդում, որ մինչև շուկան չկայունանա, մեծածախ առևտրով չեն զբաղվելու, քանի որ դա շատ ռիսկային է:
Պահեստավորված ապրանքը շուկա դուրս կգա այն ժամանակ, երբ առևտրականները զգան, որ ֆինանսական կորուստներից հնարավորինս ապահովագրված են:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1056

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ